
Deep Purple խմբի մենակատար Իեն Գիլլանն այսօր հանդես է եկել ի պաշտպանություն Հայաստանի՝ անդրադառնալով ՀՀ-ում տիրող կարգավիճակին:
«Խնդրում եմ, կարդացեք Բրայան Մեյի այս հիանալի ուղերձը այն հարձակումների մասին, որոնց մշտապես ենթարկվում է Հայաստանը իր հարեւանների կողմից եւ մի հավատացեք նրան, ինչ նրանք ասում են՝ իրենց գործողություններն արդարացնելու համար»,- գրել է երգիչը: