Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր կարող է խոսել ԴԺՀ-ում, ԼԺՀ-ում և Ուկրաինայի Խերսոնի և Զապորոժիեի շրջանների «հանրաքվեների» մասին:
Այս մասին РБК-ին հայտնել են ՌԴ նախագահի վարչակազմին մոտ կանգնած երեք աղբյուրներ:
Սպասվում է, որ Պուտինը հայտարարությամբ հանդես կգա մինչև այսօրվա ավարտը:
Թե կոնկրետ ինչ կասի Կրեմլի ղեկավարը՝ РБК-ի զրուցակիցները չեն մանրամասնել: