
Ադրբեջանն առաջին անգամ շախմատի միջազգային մրցաշար է անցկացնում օկուպացված հայկական Շուշի քաղաքում, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Նշվում է, որ պայքարը կընթանա տղամարդկանց և կանանց մասնակցությամբ:
Տղամարդկանց մրցաշարում ներգրավվել են Եվրոպայի, Ասիայի, տարբեր տարիքային խմբերում աշխարհի չեմպիոններ, այդ թվում ՖԻԴԵ-ի վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Ռուստամ Կասիմջանովը (Ուզբեկստան):
Կանանց մրցապայքարում առավել հայտնի մասնակիցը Եվրոպայի չեմպիոն, վրացուհի Նանա Ձագնիձեն: