Մեգան Մարքլը Չարլզ III թագավորի հետ հանդիպում է խնդրել
Advertisement 1000 x 90

Մեգան Մարքլը Չարլզ III թագավորի հետ հանդիպում է խնդրել

Մեգան Մարքլը խնդրել է առանձնազրույց ունենալ նոր թագավոր Չարլզ III-ի հետ՝ «իրավիճակը հստակեցնելու» համար, նախքան իր և արքայազն Հարիի հեռանալը Մեծ Բրիտանիայից: Այս մասին հայտնում է PageSix-ը։

Թագավորական փորձագետ Նիլ Շոնը պնդում է, որ Սասեքսի 41-ամյա դքսուհին ցանկանում է հանդիպել Չարլզ III-ի հետ դեմ դիմաց՝ առանց ամուսնու՝ արքայազն Հարիի։ Շոնը հավելել է, որ Բուքինգհեմյան պալատի աղբյուրը իրեն ասել է, որ Մարքլը խնդրանքը ներկայացրել է պաշտոնական նամակով, և որ հանդիպումը կծառայի որպես «հնարավորություն պարզելու ամեն ինչ, առանձնացնելու բարին չարից և բացատրելու վերջին երկու տարում կատարված որոշ գործողությունների պատճառները»։

Մինչդեռ թագավորական փորձագետները կարծում են, որ Մեգան Մարքլը ցանկանում է Չարլզ III-ի հետ քննարկել իրենց երեխաների կոչումները, որոնք Էլիզաբեթ II-ի մահից հետո ստանում են արքայազնի և արքայադստեր տիտղոսներ։ Բայց քանի որ Սասեքսի դուքսերը պաշտոնապես հրաժարվել են իրենց թագավորական լիազորություններից, Արչին և Լիլիբեթը դեռ չեն կարող օգտագործել թագավորական տիտղոսները:



Նման նյութեր