
ՍԵպտեմբերի 21-ին Եկատերինբուրգի «Իսեթ» աշտարակը ներկվել է հայկական դրոշի գույներով՝ Հայաստանի Անկախության տոնի առթիվ։ Այս մասին հայտնել է ՌԴ-ում Հայաստանի դեսպանությունը։
«Իսեթ» աշտարակը Ռուսաստանի ամենաբարձր շենքն է Մոսկվայից եւ Սանկտ Պետերբուրգից դուրս: 209 մ բարձրությամբ շենքը գտնվում է Եկատերինբուրգ քաղաքի բիզնես թաղամասի տարածքում։