
Ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության կրկնակի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Արսեն Հարությունյանը ֆեյսբուքյան գրառումով հայտնել է, որ հետաձգում է հարսանյաց արարողությունը։
«Երկրի պատերազմական վիճակից ելնելով և հարգելով զոհերի հիշատակը,
սեպտեմբերի 28-ին կայանալիք իմ հարսանյաց արարողությունը հետաձգվում է՝ անորոշ ժամանակով !!!
Ուզում եմ, որ բոլորիս աղոթքները լինի ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ մասին»,- գրել է Արսեն Հարությունյանը։