ԱԺ-ն դեռ չի պարզել Նենսի Փելոսիի և Ալեն Սիմոնյանի ասուլիսի թարգմանության տապալման պատճառները ու թե ով է պատասխանատու. pastinfo.am
Advertisement 1000 x 90

ԱԺ-ն դեռ չի պարզել Նենսի Փելոսիի և Ալեն Սիմոնյանի ասուլիսի թարգմանության տապալման պատճառները ու թե ով է պատասխանատու. pastinfo.am

ԱԺ-ում դեռ ուսումնասիրում են ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի և ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի համատեղ ասուլիսի ընթացքում սինքրոն թարգմանության ձախողման պատճառները, որից հետո կորոշեն՝ ո՞վ է պատասխանատուն:

«Փաստինֆո»-ի հետ զրույցում ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանն ասաց, որ միջոցառման կազմակերպիչները, ԱԺ նախագահի մակարդակով, ուսումնասիրում են ասուլիսի տեսանյութը.

«Կադր առ կադր ուսումնասիրման ենթակա է ասուլիսը, արդյունքների վերաբերյալ՝ կլինի՞ նկատողություն կամ որևէ պատիժ, թե ոչ, դրա մասին հանրությանը կտեղեկացնենք»,-ասաց նա:

Առնվազն տարօրինակ է, որ տեսանյութն են ուսումնասիրում, մինչդեռ պետք է պարզեն, թե տեխնիկական ապահովման պատասխանատուն ով է եղել, ինչու սարքերը չեն աշխատել եւ ինչու թարգմանչուհին, որը ստիպված է եղել ասուլիսը փրկելու համար դուրս թարգմանչական խցիկից ու տեղում թարգմանություն կատարել, ապահովված չի եղել անհրաժեշտ տեխնիկական միջոցներով։

Նշենք, որ ԱԺ աշխատանքների կազմակերպման համար պատասխանատու գլխավոր քարտուղարը այդ պահին ոչ թե զբաղված էր խնդրի կարգավորումը կազմակերպելով, այլ Նենսի Փելոսիի ֆոնին որպես բարձրաստիճան պաշտոնյա նկարահանվելով։

pastinfo.am



Նման նյութեր