Այսօր հեռուստա և ռադիոհաղորդավարուհի Լուինե Բադալյանը նշում է իր ծննդյան 37-րդ տարեդարձը: Asekose.am-ը կապ հաստատեց Լուսինեի հետ՝ զրուցելու ծննդյան անակնկալների, ամուսնու և որդիների կողմից մատուցած նվերների, երազանքների և ցանկությունների մասին:
«Ինչպես ամեն տարի, այնպես էլ այս տարի բացառություն չեղավ. որոշում եմ չնշել ծննդյանս տարեդարձը, սակայն այն ինքնըստինքյան նշվեց և շարունակում է նշվել: Որոշել էի պարզապես տանը, ընտանեկան միջավայրում անցկացնել տարեդարձս, սակայն, երբ եկա ռադիոկայան, բոլորը՝ թե գործընկերներս, թե ուսանողները, ովքեր ապագա հաղորդավարներ են, անակնկալ մատուցեցին ինձ՝ օրս դարձնելով տոնական: Նրանք այնքան գեղեցիկ էին պատրաստվել ծննդյան տարեդարձիս, իսկ որպես նվեր՝ ինձ նվիրեցին իմ վերջին ֆոտոշարքերից մեկի լուսանկարով մի մեծ շրջանակ, իհարկե, եղան նաև փոքրիկ կենցաղային, բայց շատ հաճելի նվերներ: Մի խոսքով, հրաշալի օր անցկացրեցի նրանց հետ»,- մեզ հետ զրույցում պատմեց հաղորդավարուհին:
Հարցին, թե ի՞նչ անակնկալ են մատուցել իրեն կեսգիշերին ամուսինն ու որդիները, Լուսինեն մանրամասնեց.
«Ամուսինս ամեն տարի շատ ուշադիր հետևում է, թե ինչի կարիք ունեմ ես, ինչը, այնուամենայնիվ, չեմ հանդգնում ինքս ձեռք բերել, որպեսզի հենց ինքն ինձ նվիրի: Այս ծննդյան տարեդարձս ևս բացառություն չէր. վաղ առավոտյան նա և որդիներս կանչեցին ինձ և մատուցեցին իրենց նվերները, իսկ երեկոյան արդեն բոլորս միասին տանը կնշենք տարեդարձս»,- նշեց Լուսինեն:
Իսկ թե կնոկրետ ինչո՞վ իր համար կհիշվի իր այս՝ 37-րդ տարեդարձը, հաղորդավարուհին նկատեց.
«Այն որ կհիշվի, դա հաստատ է, իսկ կհիշվի զանգերով, հարազատներիս, բարեկամներիս և գործընկերներիս հաճելի շնորհավորանքներով և մաղթանքներով: Այս բոլոր մարդիկ ինձ այնքան են հուզել, որ առավոտից անդադար արցունքներ ու արցունքներ են աչքերիս: Ամեն անգամ ինձ թվում է, որ այլևս ոչ ոք չի կարողանա ինձ հուզել, չեմ զարամանա ոչնչից, սակայն այս անգամ ևս եղավ ճիշտ հակառակը՝ առավոտից այնքան են ինձ լացացրել, որ հաստատ կհիշեմ այս օրը… »,- հուզված ասաց Լուինե Բադալյանը:
Դիտարկմանը, որ հաճախ մարդիկ նշում են, որ մեծանալու հետ մեկտեղ սկսում են չսիրել իրենց ծննդյան տարեդարձը, Լուսինեն շեշտեց, որ իր մոտ երբեք նման զգացողություն չի եղել.
«Միշտ զարմանում եմ այն մարդկանց վրա, ովքեր անընդհատ հիշում են իրենց երիտասարդ տարիները և նշում, որ կցանկանային լինել ավելի երիտասարդ: Ինձ մոտ այդպես չէ, որովհետև ամեն տարիքում ես ինչ-որ հետաքրքիր, յուրօրինակ նոր բան եմ գտնում ապրելու համար և հասկանում եմ, որ հենց հիմա է ամենաճիշտ ժամանակը վայելելու այն, ինչ ես ունեմ: Տարիների ընթացքում արժեքները փոխվում են, ավելի հասուն տարիքում էլ ավելի ես գնահատում այն հաջողությունները, որոնք դու ունես, էլ ավելի ես գնահատում այն մարդկանց, ովքեր որ քո կողքին են և շարունակում են մնալ, որոնց ուրախությամբ դու տխրում ես, իսկ ուրախությամբ՝ ուրախանում: Այն որ այս ամենը կա քո կյանքում, որ այս մարդիկ կան, այլևս հետ նայելու և ավելի երիտասարդ տարիքում լինելու ցանկություն չի լինում, հակառակը, առաջ նայելու ցանկություն է լինում: Ես, համենայն դեպս, միշտ առաջ նայող և քայլող մարդկանցից եմ»,- վստահեցրեց ռադիոհաղորդավարուհին:
Ամբողջությամբ՝ asekose.am