Ռեփ կատարող Քանյե Ուեսթը հրապարակավ ներողություն է խնդրել իր նախկին կնոջից՝ Քիմ Քարդաշյանից։ Այս մասին նա ասել է ABC-ի լրագրողին տված հարցազրույցում։
«Նա իմ երեխաների մայրն է։ Եվ ես նրանից ներողություն եմ խնդրում իմ պատճառած ցանկացած վնասի համար »,- ասել է Ուեսթը ՝ ձեռքը դնելով իր սրտին:
Նախկին ամուսիններն ամուսնալուծությունից հետո բազմիցս հայտնվել են սկանդալների կենտրոնում։ Ուեսթը մեղադրել է Քարդաշյանի մայրիկ Քրիս Ջեներին` իր դուստրերին օգտագործելու և Playboy ամսագրի համար անկեղծ նկարահանումներին աջակցելու մեջ։ Ռեփերը նաեւ ասել է, որ թույլ չի տա իր երեխաներին մասնակցել դրան։ Քանյե Ուեսթը բացասաբար է արձագանքել նախկին կնոջ հետ կապված սեքս-սկանդալին:
Քիմ Քարդաշյանը Քանյե Ուեսթից ամուսնալուծության հայց է ներկայացրել դեռևս 2021 թվականի հունվարին։ Այնուամենայնիվ, դատարանը պաշտոնապես չեղյալ հայտարարեց հայտնիների ամուսնությունը 2022 թվականի մարտին։ Այդ ժամանակ մոդելն արդեն հարաբերությունների մեջ էր կատակերգու Փիթ Դևիդսոնի հետ, սակայն զույգը հուլիսին ավարտեց հարաբերությունները։