ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հերթական անգամ հանրային վայրում անհարմար դրության մեջ է հայտնվել՝ տպավորություն ստեղծելով, թե բեմից իջնելու ժամանակ մոլորվել է: Այս մասին գրում է Daily Mail-ը՝ մանրամասնելով, որ միջադեպը տեղի է ունեցել Global Fund Conference միջոցառման ժամանակ:
79-ամյա Բայդենը, ավարտելով ելույթը, սկսել է բեմից իջնել, սակայն հանկարծ կանգ է առել ու շուրջը նայել՝ մոլորված հայացքով: Ինչպես նկատում է պարբերականը, նա կարծես հայացքով հարցրնում է նստած մարդկանց, թե ինչպես իջնել բեմից և մի քանի անհաստատ քայլ է անում:
Սենատոր Թեդ Քրուզը Twitter-ում այս տեսարանն անվանել է «սարսափելի», իսկ հաղորդակցության հարցերով նրա խորհրդական Սթիվ Գեսթն ավելացրել է. «Ջո Բայդենը կորել է բեմում: Սարսափելի և տխուր»։