
Հանրապետության տարածքում սեպտեմբերի 23-ի ցերեկը, 24-ի երեկոյան ժամերին առանձին շրջաններում, 25-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Սեպտեմբերի 25-ի ցերեկը, 26-27-ն սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին հարավարևմտյան է` 6-10 մ/վ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 25-ի ցերեկը և 26-ի գիշերը կնվազի 5-7 աստիճանով:
Երևանում սեպտեմբերի 23-ի ցերեկը, 25-ի գիշերն սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Սեպտեմբերի 23-ի գիշերը, 24-ին, 25-ի ցերեկը, 26-27-ն սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 23-24-ը սպասվում է քամու ուժգնացում` 18-20 մ/վ արագությամբ: