Արքայազն Հարրին հրաժարվել է ընթրել Չարլզ III թագավորի և եղբոր՝ արքայազն Ուիլյամի հետ այն բանի համար, որ թագուհի Եղիսաբեթ II-ի մահվան օրը նրա կնոջը՝ Մեգան Մարքլին, արգելել են միանալ թագավորական ընտանիքին, գրում է The Sun-ը։
Ըստ պարբերականի՝ սեպտեմբերի 8-ին Եղիսաբեթ II թագուհու ինքնազգացողությունը վատանալու մասին հայտնի դառնալուց անմիջապես հետո, արքայազն Հարրին Մեգան Մարքլի հետ փորձել է անհապաղ մեկնել Բալմորալ ամրոց՝ թագուհուն հրաժեշտ տալու, բայց Չարլզ III-ը արգելել է նրան կնոջ հետ գալ՝ ասելով, որ «դա տեղին չի լինի»։ Այսպես, Հարին ուշացել է այն ինքնաթիռից, որով Շոտլանդիա էին մեկնել արքայազն Ուիլյամը, արքայազն Էդվարդն ու արքայազն Էնդրյուն։ Արդյունքում՝ նա չի հասցրել հրաժեշտ տալ մահամերձ տատիկին։
«Հարրին այնքան զայրացած էր, որ հրաժարվել է ընթրել հոր ու եղբոր հետ, իսկ առավոտյան առաջինն է մեկնել Բալմորալից՝ կնոջ մոտ», – գրում է պարբերականը։