Դերասանուհի Նառա Դիլանյանի սոցիալական էջերին միայն հետևելով կարելի է հասկանալ, որ մեզ ծանոթ գունեղ ու ժպտադեմ դերասանուհին նաև անակնկալների ու ռոմանտիկ երեկոնրի մեծ սիրահար է: Ընդ որում՝ հեղինակն անձամբ ինքն է: Նառան հաճախ է ռոմանտիկ ընթրիքներ կազմակերպում իր ու ամուսնու համար՝ ամեն անգամ ընտրելով գեղեցիկ ատրիբուտներ, մոմեր, հազվադեպ հանդիպող իրեր, ու այդպիսով ամենասովորական օրը տոն է դարձնում: Life.panorama.am-ը Նառայի հետ զրուցել է ոչ միայն ռոմատիկ ընթրիքների և անկանկալների նախընտրությունների մասին, այլև Սուրբ Սարսգի և Սուրբ Վալենտինի տոներին ընդառաջ խորհուրդներ է լսել, որոնք կարող են շատ սիրահարների համար օգտակար լինել:
«Նախ պետք է ասեմ, որ ես սիրում եմ յուրաքանչյուր տոն, իսկ սիրո տոները՝ էլ ավելի, որովհետև, երբ սեր կա, ուրեմն դրանով ամեն բան ասված է: Միաժամակ, տարվա ընթացքում երբեք չեմ սպասում սիրո տոներին, քանի որ իմ ընտանիքում միշտ էլ տոն է. Բազմիցս եմ ասել, որ հենց մենք պետք է ամեն օրը տոն դարձնենք, քանի որ առանց այն էլ ապրում ենք սև ու սպիտակ կյանքում: Կարելի է մեր յուրաքանչյուր օրը, յուրքանչյուր ընթրիքը հաճելի ու հիշարժան դարձնել: Օրինակ՝ ամուսինս արդեն սովոր է մոմերի լույսի ներքո ճաշել, ես երբեք թաքուն չեմ պահում իմ գեղեցիկ սպասքը: Կարող ենք անգամ հարևաններիս կամ ընկերներիս հետ սուրճ խմել իմ ամենաթանկարժեք ու գեղեցիկ սպասքով: Ճիշտ է՝ ինքս շատ ուտել չեմ սիրում, բայց համեղ ուտել բոլորս ենք սիրում: Ես կողմ եմ գեղեցիկ ուտելուն, ուտեստներ պատրաստելիս՝ էսթետիկ կողմին շատ նշանակություն եմ տալիս, նաև միշտ ասում եմ, որ եթե ընտանիքում միասին են ճաշում, ուրեմն այդ ընտանիքը կայուն է: Իմ նման մտածելակերպը ձևավորվել է դեռ մանկուց, որովեհետւ իմ հայրական ընտանիքում էլ երբեք չենք սպասել հատուկ առիթների, որ գեղեցիկ սպասքով միասին ճաշենք: Հայերը սիրում են այս առումով սպասել ամենակարևոր առիթներին ու հյուրերին, միշտ ասում են՝ ժամանակը չէ, բայց հավատացեք, ժամանակը հետ չի գալու, այնպես որ, վայելեք»,- նշեց Նառա Դիլանյանը:
Ամբողջությամբ՝ life.panorama.am