Սրտամկանի ինֆարկտի երեք թաքնված ախտանիշ
Advertisement 1000 x 90

Սրտամկանի ինֆարկտի երեք թաքնված ախտանիշ

Սրտամկանի ինֆարկտի ախտորոշման արագությունն ուղղակիորեն կապված է հիվանդի գոյատեւման հավանականության եւ հաշմանդամության հետ։ «MedicForum» պորտալը խոսել է թաքնված երեք ախտանիշի մասին։

Սառը քրտինք

Այս դեպքում օրգանիզմը կարող է ավելի շատ քրտնել՝ ջերմաստիճանը նվազեցնելու համար։ Եթե ​​առավոտյան կամ կեսգիշերին արթնանալուց հետո սառը քրտինք կամ կպչուն մաշկ եք զգում, ապա պետք է դիմել բժշկի։

Ստամոքսի խանգարումներ

Կարող է նկատվել նաեւ մարսողության խանգարում եւ աղեստամոքսային այլ խնդիրներ։ Սա ավելի հաճախ հանդիպում է կանանց մոտ։

Փսխում եւ սրտխառնոց

Սրտխառնոցն ու փսխումը կարող են ուղեկցվել նաեւ որովայնի ցավով։ Մարդիկ հաճախ այդ նշանները համարում են գրիպի կամ թունավորման ախտանիշներ:

med.news.am