Եղիսաբեթ II թագուհուն բազմիցս մարմնավորել են գեղարվեստական ֆիլմերում եւ հեռուստասերիալներում։ Բայց պարզվել է, որ կենսագրական ժապավենները հանգուցյալ միապետի ֆավորիտները չեն, հայտնում է ФАН-ը։
Եղիսաբեթ II-ը սիրում էր դիտել «Ֆլեշ Գորդոն» ֆանտաստիկ մարտաֆիլմը, որը թողարկվել է 1980 թվականին։ Ժապավենը պատմում է Մոնգո մոլորակի բռնապետի մասին, ով ձգտում էր ոչնչացնել Երկիրը։
Ամերիկացի ֆուտբոլիստ Ֆլեշ Գորդոնը եւ նրա ընկերուհին՝ Արդենը, փորձում են կանգնեցնել նրան։
Ֆիլմում հանդես է եկել դերասան Բրայան Բլեսիդը՝ արքայազն Վալթանի կերպարում, հիշում է НСН-ը։
Արտիստի խոսքով՝ Մեծ Բրիտանիայի թագուհին ինքն է պատմել ֆիլմի հանդեպ իր սիրո մասին իրենց հանդիպման ժամանակ։ Եղիսաբեթ Երկրորդը հավելել է, որ Սուրբ Ծննդյան տոների ժամանակ թոռների հետ մարտաֆիլմ է դիտել։