Կոմիտաս Վարդապետի 153-ամյակի առթիվ այսօր Հայր Ասողիկ աբեղա Կարապետյանը հոգեհանգստյան կարգ անցկացրեց Կոմիտասի պանթեոնում։
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, Կոմիտասի թանգարան-ինստիտուտի աշխատակազմը, մի խումբ մշակութային գործիչներ և արվեստասերներ ծաղիկներ խոնարհեցին Վարդապետի շիրմին. ելույթ ունեցավ «Գեղարդ» երգեցիկ խումբը։
Այնուհետև թանգարան-ինստիտուտի բարեկամ Գաբրիել Ջեմբերջյանը հնչեցրեց թանգարանի զանգը, որը ղողանջում է տարեկան 3 անգամ՝ Կոմիտասի ծննդյան և մահվան օրերին, ապրիլի 24-ին։