Իժևսկի դպրոցներից մեկում կրակոցների հետևանքով զոհվել է 14 մարդ, այդ թվում՝ երեխաներ. կրակոցներ արձակողը նույն դպրոցի շրջանավարտ է
Advertisement 1000 x 90

Իժևսկի դպրոցներից մեկում կրակոցների հետևանքով զոհվել է 14 մարդ, այդ թվում՝ երեխաներ. կրակոցներ արձակողը նույն դպրոցի շրջանավարտ է

Իժևսկի դպրոցներից մեկում կրակոցների հետևանքով զոհվել է 14 մարդ, այդ թվում՝ դպրոցի անվտանգության երկու աշխատակից, ուսուցիչ և աշակերտներ։ ՌԴ ՔԿ-ն հայտնում է, որ պարզվել է կրակոցներ արձակած անձի ինքնությունը, վերջինս նույն դպրոցի շրջանավարտ 34-ամյա Արտեմ Կազանցևն է։ Իրավապահ մարմինների հրապարակել են նաև տեսանյութ՝ դեպքի վայրից։ Հանցանք կատարած անձի շապիկի վրա սվաստիկայի նշան է պատկերված, դիակի մոտ` սեղանին հայտնաբերվել է զենքի շուրջ 20 պահունակ, որոնց վրա գրված է «Ատելություն» բառը։ Իրավապահները խուզարկություններ են իրականացնում նրա տանը, ստուգվում է նրա հակվածությունը նեոֆաշիստական հայացքներին և նացիստական գաղափարախոսությանը։

Նշենք, որ Ուդմուրտիայի իշխանությունները սեպտեմբերի 26-ից 29-ը սուգ են հայտարարել։

pastinfo.am



Նման նյութեր