Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը մեկնում է արձակուրդ․«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 16-րդ հոդվածի 12-րդ մասով՝
1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանին տրամադրել 2021-2022 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի չօգտագործված մասը՝ 8 աշխատանքային օր տևողությամբ՝ 2022 թվականի սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 5-ը ներառյալ և չվճարվող արձակուրդ՝ 2 աշխատանքային օր տևողությամբ՝ 2022 թվականի հոկտեմբերի 6-7-ը ներառյալ:
2. Արամ Խաչատրյանի արձակուրդում գտնվելու ընթացքում վերջինիս կփոխարինի Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը»։