Life.panorama.am-ի զրուցակիցն է դերասան Գևորգ Չուլյանը, ում հեռուստադիտողը ճանաչում է տարբեր հեռուստասերիալներից: Այժմ Գևորգը նկարահանվում է «Փոխնակ մայրը» հեռուստասերիալում:
– Գևորգ, այն դերասաններից եք, ով դադարներ կարծես թե չի վերցում, Ձեզ պարբերաբարկարելի է տեսնել էկրաններին: Հե՞շտ եք մի դերից մյուսին անցնում: Ինչպե՞ս է կատարվումներքին կերպարանափոխությունը:
– Թեև երբեմն-երբեմն փոքրիկ դադարներ վերցնում եմ, բայց հիմանկանում փորձում եմ մեծ դադարներ չառնել: Ինչ վերաբերվում է կերպարանափոխություններին, սա մեր մասնագիտությունն է: Դերասանը պետք է կարողանա մի կերպարից արագ մյուսին անցնել, ու դա անել հնարավորինս սահուն: Իսկ հեշտ է դա ստացվում, թե դժվար, կախված է դերասանի փորձից: Ինձ համար արդեն սովորական է դարձել կողմնորոշվել ու փորձել խաղալ հաջորդ կերպարը:
– Այժմ նկարահանվում եք «Փոխնակ մայրը» հեռուստասերիալում: Ինչպե՞ս է կայանում այսթիմի հետ աշխատանքը:
– Այո, հիմա նկարահանվում եմ «Փոխնակ մայրը» հեռուստասերիալում: Այստեղ աշխատանքները բավականին լավ ու հետաքրքիր են անցնում, չեմ կարող դժգոհել: Ամեն ինչ լավ կազմակերպված է, թիմն էլ շատ լավն է, բոլորն էլ պրոֆեսիոնալ են, ինչն էլ շատ եմ կարևորում: Դերասանական խումբն էլ հաջողված է, շատերն էլ իմ վաղեմի ընկերներն են: Այս թիմի հետ նախկինում երկու այլ նախագծերում ևս աշխատել եմ, էլ չասեմ, որ «Շանթ»-ում եմ աշխատում շուրջ 11 տարի, ուստի այստեղի հետ կապված ամեն բան ինձ հոգեհարազատ է:
– Գևորգ, գիտեմ, որ երկու որդի ունեք: Մի փոքր կպատմե՞ք Ձեր ընտանիքից:
– Այո, երկու տղա ունեմ` Հրայրս տասը տարեկան է, Արտավազդս` ութ: Դե երեխաները դպրոցական են, զուգահեռ նաև հաճախում են պարի, շախմատի, լողի, նկարչության: Կինս նույնպես մասնագիտությամբ դերասանուհի է, չնայած այժմ չի զբաղվում իր մասնագիտությամբ: Երկար ժամանակ աշխատում էր հեռուստատեսությունում` որպես նախագծերի ադմինիստրատոր, հիմա էլ ժամանակ առ ժամանակ զբաղվում է համերգների կազմակերպմամբ ու տարբեր նախագծերի ադմինիստրատիվ աշխատանքներով: Կինս նաև սովորում է մագիստրատուրայում, այնպես որ մենք հիմանակնում տանը չենք լինում, փոխարենը մայրս, ով ապրում է մեզ հետ, հոգում է բոլոր հոգսերը:
– Հետաքրքիր է` կցանկանաք, որ տղաները ընտրեն ծնողների ուղին:
– Ես չեմ ցանկանում, որ տղաներս իմ ուղին ընտրեն, չեմ ցանկանա նաև, որ արվեստի ոլորտում լինեն: Աշխարհում շատ տարբեր մասնագիտություններ կան` բժիշկ, իրավաբան, տնտեսագետ և այլն: Միաժամանակ, հաստատ չեմ խոչընդոտի ու կթողնեմ, որ իրենք ինքնուրույն ընտրեն այն ուղին, որով պետք է անցնեն: Բնականաբար` խորհուրդներ կտամ, անգամ, եթե ի վերջո ընտրեն արվեստի ուղին, չեմ ընդդիմանա: Յուրաքանչյուր մարդ ինքը պիտի ազատ ընտրի իր մասնագիտությունն ու ապագան:
Ամբողջությամբ՝ life.panorama.am