Մեծ Բրիտանիայում վայրի առնետը թաքնվել է բարձրացել է երկու տարեկան քնած տղայի մահճակալի վրա ու կծել նրա դեմքից, հաղորդում է Liverpool Echo-ն:
Դեպքը տեղի է ունեցել Լիվերպուլում։ Երեք երեխաների մայրը կերակրում էր նորածնին, երբ հանկարծ լսեց անկողնում քնած իր որդու լացը: Երբ կինը մտել է սենյակ, երեխային տեսել է արյան մեջ կորած։ Դրանից հետո նրա կողքով առնետ է վազել։
Տուժածը բազմաթիվ խայթոցներով հոսպիտալացվել է: Հետազոտության ընթացքում նրա մոտ վարակներ չեն հայտնաբերվել, պլաստիկ վիրաբույժը նույնպես հայտարարել է, որ վիրահատության կարիք չի լինի։ Միջադեպից հետո բրիտանացիները դուրս են եկել վարձակալած բնակարանից և որոշել նորը գտնել: