Չպետք է թույլ տանք, որ այս դժվար օրերը մեր մեջ սերմանեն անճարության ու պայքարի անկարողության կործանարար զգացումը. Արման Թաթոյան
Advertisement 1000 x 90

Չպետք է թույլ տանք, որ այս դժվար օրերը մեր մեջ սերմանեն անճարության ու պայքարի անկարողության կործանարար զգացումը. Արման Թաթոյան

2020թ. սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը սանձազերծեց արցախյան 44-օրյա արյունալի պատերազմը` թուրքական զինված ուժերի, ինչպես նաև վարձկան ահաբեկիչների ու ջիհադիստների անմիջական մասնակցությամբ:

Այս պատերազմն առաջինից մինչև վերջին պահն ընթացավ Արցախի խաղաղ բնակավայրերի զանգվածային ավերումներով, Հայաստանի նկատմամբ հարձակումներով, այն պատճառ դարձավ տասնյակ հազարավոր տեղահանվածների ու մարդկային ճակատագրերի խեղումների, հազարավոր զոհերի, այդ թվում` սպանվեցին խաղաղ բնակիչներ, բազմաթիվ խոշտանգումների, տանջանքների ու այլ վայրագությունների:

Ցավոք, պատերազմից հետո այս արհավիրքի վտանգը սաստկացել է, քանի որ չի վերացել մեր Հայրենիքը ոչնչացնելու ադրբեջանական-թուրքական նպատակը: Դա ապացուցվեց 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի նկատմամբ նոր հարձակումներով ու պատերազմական նոր հանցանքներով:

Բայց հանուն այս կենսական վտանգների դեմ պայքարի, հանուն մեր սեփական իրավունքների ու մեր Հայրենիքի` պետք է լինենք համերաշխ առավել, քան երբևէ և վերացնենք պառակտումը:

Չպետք է թույլ տանք, որ այս դժվար օրերը մեր մեջ սերմանեն անճարության ու պայքարի անկարողության կործանարար զգացումը:

Պետք է մեր խոսքով ու գործով արժանի լինենք Հայերենիքին, մեր արժանապատվության ու ամեն օրվա համար կյանքը զոհած հերոսների հիշատակին:

Հրեշավոր պատերազմական հանցանքերի, հայատյավության հովանավորության համար ադրբեջանական իշխանությունները, այդ հանցանքները կատարողները պետք է ենթարկվեն պատասխանատվության: Առանց դրա իրական խաղաղություն հնարավոր չէ հաստատել: Ադրբեջանական բարձրագույն իշխանությունն ինքն է հպարտանում, որ հայերի նկատմամբ ատելությամբ լցված սերունդներ են մեծացնում:

Հավերժ փառք նրանց, ովքեր ընկան հանուն Հայրենիքի՝ խաղաղ ու զարգացող երկիր, ամուր պետականություն ունենալու երազանքով:

Արման Թաթոյան

Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն



Նման նյութեր