69 տարեկանում մահացել է խորհրդային ժամանակաշրջանի ռուս երգիչ Բորիս Մոիսեեւը, «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությանը հայտնել է նրա գեղարվեստական ղեկավարը։
2010 թվականին «Голубая луна» հիթի կատարողն առաջին անգամ ինսուլտ էր տարել, իսկ երկրորդը՝ հինգ տարի անց: Հիվանդության պատճառով երգչի ձախ թեւն ու վերին շրթունքը դադարել էին շարժվել։