Կանադայի բնակչին վտարել են կոնտեյներից, որում նա ապրել է 30 տարի, գրում է LADBible-ը։ Տղամարդը ներսը վերանորոգել էր և կարծում է, որ իր ապրելու պայմաններն ավելի վատը չէ, քան բնակարանայինը, սակայն տեղի իշխանությունները համաձայն չեն նրա հետ։
Վարչակազմի աշխատակիցները 65-ամյա Սթիվեն Գիբոնսին 6 ամիս ժամանակ են տվել կոնտեյներից դուրս գալու համար։ Նրա գույքը խախտում է պլանավորման կանոնակարգերը և դասակարգվում է որպես գյուղատնտեսական, այլ ոչ թե բնակելի, ասում են պաշտոնյաները: Կանադացին փորձել է բողոքարկել այս որոշումը, սակայն դատարանն աջակցել է իշխանություններին։
«Ես այստեղ [կոնտեյներով] շատ լավ եմ ապրում: Սա ամենալավ տեղն է, և այստեղ բոլոր մարդիկ սիրում են ինձ», – ասել է տղամարդը:
Բացի տեղափոխվելուց, Սթիվենը պետք է վճարի 8500 դոլար տուգանք և գույքը վերադարձնի իր սկզբնական վիճակին: