Երգչուհի Լոլիտա Միլյավսկայան երկրպագուներին ասել է, որ չի չեղարկի համերգները Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողության անցկացման և մոբիլիզացիայի ֆոնին։ Նրա տեսաուղերձը մեջբերում է kp.ru-ն։
Միլյավսկայայի խոսքով՝ ինքը ոչ մի համերգ չի չեղարկի, «եթե պետական կամք չլինի»։ «Որովհետև իմ և իմ գործընկերների աշխատանքը համարում եմ հոգեթերապևտի աշխատանքին նման: Այն, ինչ տեսնում եմ, խելագարություն է, խելագարություն՝ խուճապի տեսքով։ Դա խուճապ է, որը ցանկացած պահի ամենավատ խորհրդատուն է: Խուճապը քայքայում է հոգեկանը»,- ասել է նա:
Միլյավսկայայի խոսքով՝ ինքը հանդիպում է մեծ թվով մարդկանց, որոնց հոգեկանը խարխլվել է կորոնավիրուսային համաճարակի պատճառով, սակայն այժմ իրավիճակը ավելի վատ է։ «Հետևաբար, այս դեպքում, ներեցեք, ես ինձ համարում եմ զինապարտ։ Եվ ես պետք է անեմ այն աշխատանքը, որը հոգեթերապևտները չեն անում: Ամեն համերգ ապրելու ցանկություն է տալիս, հավանաբար չորս-հինգ օր։ Եվ սա արդեն շատ մեծ բան է», – կիսվել է նա: