​Մարիամ Միրզախանի. Առաջին կինը, որ Մաթեմատիկայի բնագավառում Նոբելյան մրցանակի է արժանացել. ankakh.com
Advertisement 1000 x 90

​Մարիամ Միրզախանի. Առաջին կինը, որ Մաթեմատիկայի բնագավառում Նոբելյան մրցանակի է արժանացել. ankakh.com

Իրանցի Մարիամ Միրզախանին դարձել է առաջին կինը, որն արժանացել է մաթեմատիկայի բնագավառում Ֆիլդսի մեդալի, որը հայտնի է «Մաթեմատիկայի նոբելյան մրցանակ» անունով: Վերջինս մաթեմատիկայի ասպարեզում ամենահեղինակավոր մրցանակն է:

Միջազգային մաթեմատիկական միությունը Ֆիլդսի մեդալը շնորհում է 4 տարին մեկ 40-ը չբոլորած այն մաթեմատիկոսներին, ովքեր խոստումնալից հաջողություններ են ունենում:

Այժմ կա 54 տղամարդ և 1 կին մեդալակիր մաթեմատիկոս:

Մարիամ Միրզախանին ընտրել են «կոր մակերևույթների համաչափության հասկացության մասին» տեսության մեջ իր ունեցած մեծ ներդրումների համար:

Շատերը հույս ունեն, որ Միրզախանիի մեդալը փոփոխության նշան է.

«Ուրախ կլինեմ, եթե դա խրախուսի կին գիտնականներին և մաթեմատիկոսներին»,- ասուլիսի ժամանակ ասել է Միրզախանին:

Միրզախանին, որը սովորել է Հարվարդում և այժմ Ստենֆորիդ համալսարանի պրոֆեսոր է, պատմել է, որ ի սկզբանե չի գիտակցել իր մաթեմատիկական ունակությունները:

«Չեմ կարծում, որ բոլորը պետք է դառնան մաթեմատիկոս, բայց չեմ էլ կարծում, թե ուսանողները շատ են տեղ տալիս մաթեմատիկային: Միջակարգ դպրոցում մի քանի տարի շարունակ ես մաթեմատիկայից թույլ էի, հետաքրքրված չէի դրանով: Եթե հետաքրքրություն չցուցաբերես, մաթեմատիկան անիմաստ կթվա»,– ասում է գիտնականը:

1994 և 1995 թվականներին նա պարգևատրվել է ոսկե մեդալով երկու իրար հաջորդող միջազգային մաթեմատիկական օլիմպիադաներում։ 1995 թվականին նա առաջին իրանցի աշակերտուհին էր, որին հաջողվել էր գրանցել բացարձակ արդյունք միջազգային օլիմպիադայում:

Ի դեպ, շատերին է հուզում նրա ծագման հարցը: Կենսագրության մեջ նշվում է, որ նա Իրանի քաղաքացի է, սակայն ծնողների ազգային պատկանելիության մասին տեղեկություններ չկան: Այսուհանդերձ, որոշ աղբյուրներում նշվում է նաև նրա հայկական արմատների մասին: Միրզախանին ամուսնացել է ազգությամբ չեխ Ժան Վոնդրակի հետ և դստեր անունը դրել Անահիտա, ինչը ևս կասկածի տակ է դնում այդ լուրերը:

Ankakh.com