
Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվող Անտոնիո Կասանոն Պորտուգալիայի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին առաջարկել է ավարտել կարիերան։
«Եթե այլևս գլուխ չես հանում, ժամանակն է կանգ առնել: Դա տեղի է ունենում ցանկացած մարզիկի հետ: Ռոնալդուն հաղթահարեց ամեն ինչ, նա ֆենոմենալ է և մեծ հաջողությունների հասավ։ Բայց ժամանակն է կանգ առնել: «Մանչեսթեր Յունայթեդում» նա արդեն նստած է պահեստայինների նստարանին»,- ասել է Կասանոն A Bola-ին տված հարցազրույցում։