Թուրքիայում մարմնավաճառությամբ զբաղվող հայաստանցի կին է ձերբակալվել
Advertisement 1000 x 90

Թուրքիայում մարմնավաճառությամբ զբաղվող հայաստանցի կին է ձերբակալվել

Ստամբուլի ժանդարմերիայի հրամանատարության կողմից անօրինական մարմնավաճառության դեմ պայքարի շրջանակներում ձերբակալել են օտարեկրացի 84 կանանց։

Թուրքական Yazete կայքի փոխանցմամբ՝ մարմնավաճառությամբ զբաղվելու մեջ մեղադրվող կանայք եղել են Ուկրաինայի, Մոլդովայի, Բելառուսի, Ռուսաստանի, Վրաստանի, Ադրբեջանի ու Հայաստանի քաղաքացիներ։

Կանանց մի մասի մոտ հայտնաբերվել է ՄԻԱՎ, հեպատիտ Ց և տարբեր տեսակի սեռավարակներ։

Փաստաթղթային որոշ գործընթացից հետո կանանց արտաքսելու են Թուրքիայից։

news.am



Նման նյութեր