ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Ալլա Պուգաչովան լքել է Ռուսաստանի Դաշնությունը, հայտնում է «Իզվեստիա»-ն՝ հղում տալով իր աղբյուրին եւ հավելում, որ երգչուհին հետադարձ տոմս չի գնել:
Միեւնույն ժամանակ, համացանցում են հայտնվել կադրեր, որոնցում Ալլա Պուգաչովան Chevrolet Express մակնիշի մեքենայով ժամանում է օդանավակայան: Ավելի վաղ նույն մեքենան երգչուհուն եւ երեխաներին հասցրել էր դպրոց: