ԱՄՆ-ում հանրաճանաչ Nordstrom հանրախանութների ցանցը որոշել է հրաժարվել նախագահի դստեր՝ Իվանկա Թրամփի ֆիրմայի նորաձև ապրանքները գնելուց: Այդ ապրանքները ներառված չեն հերթական սեզոնի տեսականու մեջ, որը բացվելու է ընթացիկ տարվա աշնանը:
Nordstrom-ն իր որոշումը բացատրել է առևտրանիշի վատ վաճառքով: «Մենք միշտ հայտարարել ենք, որ գնումների մասին որոշումներն ընունում ենք վաճառքների արդյունքների հիման վրա: Մեզ մոտ ներկայացված են հազարավոր տարբեր առևտրանիշեր, այդ թվում՝ ավելի քան 2 հազարը՝ կայքում»,- The Hollywood Reporter հանդեսին հայտարարել են ցանցի մամուլի ծառայությունում, որի կենտրոնակայանը գտնվում է Սիեթլում (Վաշինգտոնի նահանգ):
Հանդեսն առայժմ որևիցե փոխադարձ կապ չի հայտնաբերել հանրախանութների ցանցի որոշման և Թրամփի հակառակորդների գործողությունների միջև, որոնք կոչ են անում չգնել նրա դստեր ֆիրմայի արտադրանքը, ինչպես նաև այլ ապրանքներ, որոնք թողարկում են ԱՄՆ-ի նախագահին պատկանող ձեռնարկությունները: