ԱՄՆ-ի բնակչուհին մարդ է սպանել՝ փորձելով փրկել կատվի ձագին, գրում է New York Post-ը։ Կինը վստահ է, որ անծանոթը տանջել է կենդանուն:
Կալիֆոռնիայից 20-ամյա Հաննա Էսսերը մեղադրվում է 40-ամյա Լուի Վիկտորի սպանության մեջ։ Ըստ իշխանությունների՝ կինը ծեծկռտուքի մեջ է մտել մահացածի հետ՝ նրան մեղադրելով մեքենայով ճանապարհի երկայնքով վազող կատվի ձագին միտումնավոր վրաերթի ենթարկելու մեջ։ Դրանից հետո ամերիկուհին նստել է իր մեքենան ու տապալել հակառակորդին։
Լուիսը ստացած վնասվածքներից տեղում մահացել է։ Ոստիկանությունից հայտնել են, որ Հաննային անհապաղ բերման են ենթարկել և տարել ոստիկանական բաժանմունք։ Ոստիկանները հայտնել են, որ դեպքի բոլոր հանգամանքները դեռ պարզվում են։
«Շրջանային դատախազությունը երաշխավորում է, որ բռնության այս ակտը քրեական պատասխանատվության կենթարկվի օրենքի ողջ խստությամբ», – ասել է փաստաբան Օրանժ Սփիցերը:
Հաննային մեղադրում են սպանության մեջ։ Եթե նրան մեղավոր ճանաչեն, նրան ցմահ ազատազրկում է սպառնում։ Դատական նիստը նշանակված է հոկտեմբերի 13-ին։