Հայրենիքը կանչի՝ կգնամ. պատգամավոր Նիկոլայ Վալուևը զինկոմիսարիատ ներկայանալու ծանուցում է ստացել
Advertisement 1000 x 90

Հայրենիքը կանչի՝ կգնամ. պատգամավոր Նիկոլայ Վալուևը զինկոմիսարիատ ներկայանալու ծանուցում է ստացել

ՌԴ Պետդումայի պատգամավոր և բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Նիկոլայ Վալուևը ծանուցում է ստացել զինկոմիսարիատ ներկայանալու համար։ Այս մասին նա հայտնել է Telegram ալիքում, գրում է kommersant.ru-ն։

Ըստ ծանուցման բովանդակության՝ Վալուևը պետք է սեպտեմբերի 15-ին ներկայանար Սանկտ Պետերբուրգի զինկոմիսարիատ։

«Հայրենիքը կանչի՝ կգնամ։ Լիագումար շաբաթներից հետո կլինեմ զինկոմիսարիատում»,- ծանուցումը ստանալը մեկնաբանել է մարզիկը։

Ավելի վաղ Պետդումայի մի շարք այլ պատգամավորներ հայտարարել էին մասնակի մոբիլիզացիայի շրջանակում զինվորական ծառայության անցնելու պատրաստակամության մասին։

Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 21-ին հայտարարել է մասնակի մոբիլիզացիա, որի շրջանակում կներգրավվի 300 000 պահեստազորային:

tert.am