Որոնք են գլխուղեղում թրոմբների առաջացման մասին հուշող հիմնական ախտանշանները
Advertisement 1000 x 90

Որոնք են գլխուղեղում թրոմբների առաջացման մասին հուշող հիմնական ախտանշանները

Գլխուղեղում առաջացած թրոմբը կարող է օրգանի հյուսվածքների անդառնալի վնասվածքների հանգեցնել։ Այս մասին Eat This, Not That պորտալի հետ զրույցում ասել է բժիշկ Թոմի Միտչելը՝ ներկայացնելով երեք ախտանշան, որոնք հուշում են նման խնդրի առկայության մասին։

Գլխուղեղում թրոմբի առաջացման մասին հուշող առաջին ախտանշանը կտրուկ ու սաստիկ գլխացավն է։ Արյան մակարդուկը խցանում է արյան հոսքը, ինչի հետևանքով գլխուղեղը չի ստանում բավարար քանակությամբ թթվածին՝ արձագանքելով դրան բաբախուն գլխացավով։

«Եթե առանց որևէ ակնհայտ պատճառի սրտխառնոց ունեք ու փսխում եք, ապա սա ևս վտանգավոր նշան է։ Եթե արյան մակարդուկը բավական մեծ է, ապա այն կարող է հանգեցնել գլխուղեղի հարակից հյուսվածքների վրա գործադրվող ճնշման մեծացման՝ դառնալով սրտխառնոցի ու փսխման պատճառ», – նշել է մասնագետը։

Թրոմբի մասին կարող են հուշել նաև խոսքի հետ կապված խնդիրները, որոնց դեպքում մարդը չի կարողանում արտաբերել որոշակի բառեր կամ մոռանում է դրանք։

tert.am