Ռուսները սկսել են զանգվածաբար լարային ականջակալներ և կոճակով հեռախոսներ գնել
Advertisement 1000 x 90

Ռուսները սկսել են զանգվածաբար լարային ականջակալներ և կոճակով հեռախոսներ գնել

Ռուսները սկսել են զանգվածաբար գնել լարային ականջակալներ և կոճակով հեռախոսներ, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Chek Index վերլուծական ռեսուրսի ուսումնասիրությանը։

Բացի կոճակով հեռախոսների և լարային ականջակալների պահանջարկի աճից՝ նկատվում է նաև սմարթֆոնների և անլար ականջակալների պահանջարկի անկում։

«Սմարթֆոնների վաճառքը ծավալային առումով 21%-ով ցածր է, քան անցյալ տարի, կոճակով հեռախոսներինը՝ 15%-ով, անլար ականջակալներինը՝ 18%-ով, իսկ լարային ականջակալներինը՝ 22%-ով»,- ասվում է հետազոտության մեջ:

Ավելի վաղ «Ведомости»-ն, վկայակոչելով մանրածախ վաճառողներին, հայտնել էր, որ Ռուսաստանում կոճակով հեռախոսների վաճառքը կտրուկ եռապատկվել է։



Նման նյութեր