Տրանսգենդեր զինվորականն ու նրա հայազգի կինը մեղադրվում են պետական դավաճանության մեջ
Advertisement 1000 x 90

Տրանսգենդեր զինվորականն ու նրա հայազգի կինը մեղադրվում են պետական դավաճանության մեջ

ԱՄՆ-ում նախկին զինվորականին և նրա տիկնոջը մեղադրանք է առաջադրվել ԱՄՆ-ի զինծառայողների առողջությանը վնաս հասցնելու, Ռուսաստանին գաղտնի բժշկական տվյալներ փոխանցելու մեջ: Այդ մասին հայտնել են ԱՄՆ-ի զլմ-ները: ԱՄՆ արդարադատության նախարարության տվյալներով՝ պաշտոնաթող տրանսգենդեր զինվորական, նախկին ռազմական բժիշկ Ջեյմի Լի Հենրին և նրա կինը՝ պրոֆեսիոնալ անեսթեզիոլոգ Աննա Գաբրիելյանը, մտադիր էին Ռուսաստանին փոխանցել ԱՄՆ զինվորականների անհատական բժշկական տվյալները, որոնց նրանք ծառայողական հասանելիություն ունեին:

Մեղադրական եզրակացությունից հետևում է, որ հանցավոր մտադրությունը ամուսնական զույգի մոտ հայտնվել է Ուկրաինա ռուսական զինված ներխուժումից հետո: Գաբրիելյանն օգոստոսի 17-ին հանդիպել է մի մարդու հետ, ում նա համարում էր ռուսական հատուկ ծառայությունների աշխատակից, բայց ով իրականում Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) քողարկված գործակալ էր։

Ըստ հետաքննության՝ Գաբրիելյանն ասել է, որ նա «մոտիվացված է Ռուսաստանի հանդեպ հայրենասիրությամբ» և կցանկանար «Ռուսաստանին ցանկացած հնարավոր օգնություն ցուցաբերել, նույնիսկ, եթե դա կհանգեցնի պաշտոնանկության կամ բանտարկության»:

radar.am