
ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը տեղեկացնում է, որ բնակչության կողմից սպառվող էլեկտրաէներգիայի ծախսերի որոշ մասի սուբսիդավորումը սույն թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 2023 թվականի ապրիլի 1-ը կիրականացվի սուբսիդավորման նախկին կարգերի համաձայն, այսինքն՝ 1 կՎտժ սպառած էլեկտրաէներգիայի դիմաց բնակիչ-բաժանորդները կվճարեն գազաֆիկացված բնակավայրերում՝ 25 ՀՀ դրամ, չգազաֆիկացված բնակավայրերում՝ 15 ՀՀ դրամ։