ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ամերիկացիների պատվաստումը «կենսական բաղադրիչ» է փոթորիկներին նախապատրաստվելու համար։ Նրա խոսքով՝ եթե տարերային աղետներից տուժածներին չեն պատվաստում, «նրանց համար ամեն ինչ շատ ավելի է դժվարանում»։
«Ես ուզում եմ հստակ ասել՝ եթե ապրում եք նահանգում, որտեղ հաճախ են փոթորիկներ լինում, ինչպիսին օրինակ՝ Ֆլորիդայում կամ Տեխասում, փոթորիկների սեզոնին նախապատրաստվելու կարևոր բաղադրիչն անհապաղ պատվաստումն է: Ամեն ինչ շատ ավելի բարդ է դառնում, երբ դուք պատվաստված չեք, և ձեզ հարվածում է փոթորիկը կամ այլ բնական աղետ»,- ասել է ամերիկացի առաջնորդը։