Երևանի քաղաքային պանթեոնում կագնած է Հայկոն՝ սիրտը բաց, բայց կենտրոնացած հայացքով:
Երբ հանդարտվելու կարիք լինի, այցելեք Հայկոյին:
Զուգահեռ իրականությունում նա հաստատ կարոտում է մեզ՝ իր հանդիսատեսին ու երևի նրա համար էլ դժվար է այնքան, ինչքան այստեղ՝ հողի վրա, նրա բռոնզաձույլ կերպարի մոտ:
Քանդակագործ՝ Դավիթ Մինասյան, նա ստեղծել է Հայկոյի արձանը Հայկոյի երգերի հնչյունների ներքո: Սա քաղաքային քանդակի մտածողությամբ ստեղծված արձան է և անշուշտ՝ մեմորիալ: Սա սիմվոլիկ է ու Հայկոյի երաժշտության պես արտահայտիչ : Բաց սրտով՝ ինչպիսինն է հենց Հայկոն, կիսատված՝ ինչպես կիսատ մնաց իր կյանքը, արտիստիկ ու կոկիկ՝ ինչպես սիրում է Նա….
Քանդակագործ՝ Դավիթ Մինասյան / Давид Минасян