Երգչուհի Քրիստինա Ագիլերան պատմել է, որ դժվար արտասանության պատճառով իրեն մի քանի անգամ խնդրել են փոխել ազգանունը։ Այս մասին գրում է HOLA-ն։
«Շոու-բիզնեսում առաջացող բազմաթիվ իրավիճակներում փորձեցին ինձնից խլել այս անունը։ Դա ամենահեշտ անունը չէ, որ յուրաքանչյուրը կարող է արտասանել։ Այն հաճախ կտրում էին»,- բողոքել է Ագիլերան:
Նա հիշեցրել է, որ իր հայրը Էկվադորից էր։ Աստղի խոսքով՝ ինքը բազմիցս հրաժարվել է փոխել ազգանունը, քանի որ հպարտանում է իր ծագմամբ։ Ագիլերան պարզաբանել է, որ իրեն բազմիցս առաջարկել են փոխել ազգանունն ավելի բարեհունչով։ Միաժամանակ նա չի թվարկել իրեն առաջարկված «վատ տարբերակները»։