Ռուս ռեփեր Իվան Պետունինը, որը հայտնի է Walkie կեղծանունով, ինքնասպան է եղել 27 տարեկանում, հայտնում է 93.ru-ն։
Երաժշտի մարմինը հայտնաբերվել է Կրասնոդարի Կոնգրեսնա փողոցի բարձրահարկ շենքի մոտ։ Մահից առաջ նա հրաժեշտի տեսաուղերձ է ձայնագրել։ Ինչպես նշում է հրատարակությունը, Պետունինը նախկինում բուժում էր ստացել նյարդահոգեբուժական դիսպանսերում։
93.ru-ի փոխանցմամբ՝ երիտասարդը մտավախություն ուներ, որ իբր կարող է մոբիլիզացվել՝ չնայած բժշկական հակացուցումներին։ Նա նաեւ խնդրել է հանդիսատեսին լսել իր վերջին ալբոմը, որը թողարկվել է սեպտեմբերի 30-ի կեսգիշերին, եւ այլ թրեքներ՝ «հասկանալու համար, թե ինչպիսի մարդ է եղել նա»: