«Ռեջեփ Թայիփ Էրդողան» զբոսայգում քրդերեն երգած անձանց սպառնում է մինչև 15 տարվա ազատազրկում
Advertisement 1000 x 90

«Ռեջեփ Թայիփ Էրդողան» զբոսայգում քրդերեն երգած անձանց սպառնում է մինչև 15 տարվա ազատազրկում

Ստամբուլի «Ռեջեփ Թայիփ Էրդողան» զբոսայգում քրդերեն թյուրքու (թուրքական ժողովրդական երգ) երգելու համար ձերբակալված 12 անձանց սպառնում է մինչև 15 տարվա ազատազրկում: Այս մասին տեղեկացնում է Sputnik-ի թուրքական ծառայությունը:

Դատախազության պատրաստած մեղադրականում նշվել է, թե քրդերեն երգած անձինք խմբավորման անդամ են և այդ խմբավորման քարոզչությունն են իրականացրել: Դատարանն ընդունել է ներկայացված մեղադրականը:

2016 թվականի օգոստոսին ձերբակալված և ներկայում կալանքի մեջ գտնվող անձինք հերքում են ներկայացված մեղադրանքները:



Նման նյութեր