Ձեռքերի դողը կարող է ի հայտ գալ տարիքային հիվանդությունների դեպքում։ Այս մասին «Վեչերնյայա Մոսկվայի» հետ զրույցում ասել է նյարդաբան, օստեոպատ Ալեքսանդր Եվդոկիմովը։
Մասնագետի խոսքով՝ նման տհաճ ախտանշանը կարող է հուշել նյարդային համակարգի հետ կապված խնդիրների մասին։
«60 տարեկանից բարձր անձանց մոտ այն կարող է լինել տարիքային դեմենցիայի և Պարկինսոնի հիվանդության դրսևորումը։ Նման պահերին նյարդային կարգավորումները խախտվում են, ի հայտ է գալիս թույլ դող։ Թույլ տրեմորի դեպքում կարող են դողալ նաև մարմնի այլ հատվածները ևս։ Մասնավորապես՝ դեմքը, քիթը, շուրթերն ու այտերը։ Այլ կերպ ասած՝ տեղի է ունենում նյարդային բջիջների ու թաղանթների ախտահարում», – բացատրել է մասնագետը։
Նա նաև հավելել է, որ ձեռքերի դողը կարող է պայմանավորված լինել նաև բնածին վնասվածքներով ու փոքր տարիքում նյարդային համակարգի ախտահարումներով։