Արքայադուստր Դիանայի Ford Escort RS Turbo-ներից մեկը Մեծ Բրիտանիայում աճուրդի էր հանվել: Արքայադստեր մահվան 25-րդ տարելիցից մի քանի օր առաջ մեքենան Սիլվերսթոուն աճուրդում վաճառվել է 851 հազար դոլարով, որը հավասար է 52 միլիոն ռուբլու։ Նման գնով Ռուսաստանում կարելի է գնել, օրինակ, Bentley Flying Spur առանց վազքի:
Աճուրդի ներկայացուցիչները նշել են, որ մինչև փակումը Ford Escort RS Turbo-ի համար մղվել են «կատաղի մարտեր»: Ի վերջո, մեքենան բաժին է հասել բրիտանացի անանուն գնորդի, ով վճարել է ակնկալվող գնից 12,5 տոկոսով ավելի:
Այս Ford-ը Դիանայի վերջին ավտոմեքենան է եղել, որը նա վարել է 1985-1988 թվականներին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը