Pfizer պատվաստանյութը ստանալուց հետո 60-ամյա մի կին սկսել է տառապել լեզվի վնասվածքներով, որոնց ախտանիշները վատթարացել են յուրաքանչյուր ներարկումից հետո:
Կողմնակի ազդեցությունները, որոնք ներառում էին նաեւ բերանի չորացում եւ բորբոքում, այնքան ցավոտ են եղղել, որ կինը չի կարողացել ուտել անգամ: Բժիշկները ինը ամիս փորձել են գտնել մեղավորին, որի ընթացքում կինը նիհարել է 8 կգ։
Նրա մոտ ախտորոշվել է Սյոգրենի համախտանիշ, ինչի դեպքում իմունային համակարգը չի աշխատում եւ վնասում մարմնի առողջ մասերը: Նրա ախտանշանները վերջապես վերացել են տեղային ստերոիդների վեցշաբաթյա կուրսից հետո:
Բժիշկները նկարագրել են հազվադեպ կողմնակի ազդեցությունը անցյալ ամիս ամերիկյան Journal of Case Reports ամսագրում հրապարակված զեկույցում: Հիվանդը ստացել է պատվաստանյութի երեք չափաբաժին:
Նմանատիպ ախտանշաններ են գրանցվել նաեւ կորոնավիրուսով վարակված հիվանդների մոտ՝ տալով «covid linge» անվանումը։