Մոսկվայի «Օստանկինո» հեռուստակենտրոնի շենքի վրա անհայտ անձինք երրորդ կոչն են թողել երգչուհի Ալլա Պուգաչովային։ Այս մասին հայտնում է StarHit-ը։
«Ալլա, դու ինչու ընդհանրապես եկար»,- ասվում է մակագրության մեջ։ Ինչպես հայտնի է, սեպտեմբերի վերջին արտիստը երեխաների հետ կրկին լքել է Ռուսաստանը և մեկնել Իսրայել։
Պրիմադոննային ուղղված առաջին հաղորդագրությունը հայտնվել էր մայիսի վերջին՝ արտիստի՝ Ռուսաստանից հեռանալուց հետո։ Սեպտեմբերի սկզբին Պուգաչովայի՝ երկիր վերադառնալուց հետո անհայտ անձինք կրկին մակագրություն էին թողել «Օստանկինոյի» վրա՝ կատակելով, որ երգչուհու ամուսինը՝ Մաքսիմ Գալկինը (Ռուսաստանի Դաշնությունում ճանաչված որպես օտարերկրյա գործակալ) չի եկել կնոջ հետ։