
Երևանի «Արարատի» գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանը հեռանում է ակումբից սեփական դիմումի համաձայն: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
47-ամյա մասնագետն այս տարվա հունիսին էր պայմանագիր կնքել «Արարատի» հետ։ Նրա գլխավորությամբ թիմը մասնակցել էր Եվրոպայի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փուլին, ինչպես նաև 9 հանդիպում անցկացրել Հայաստանի ընթացիկ առաջնությունում:
Արամ Ոսկանյանի հետ միասին հեռանում են նաև նրա մարզչական շտաբի անդամներ Մանուկ Սարգսյանը, Հայկ Ոսկանյանը և Տիգրան Ասլանյանը: