Աշխարհում առաջին սքաները, որը կարող է հայտնաբերել մարդկային աչքի համար անտեսանելի մաշկի քաղցկեղը, ստեղծվել է ախտորոշման եւ վիրահատությունների բարելավման համար, տեղեկացրել է Sky News հեռուստաալիքը։
Ուորվիքի համալսարանի գիտնականների ստեղծած «սկինոմետրի» նպատակը որոշելն է, թե որքան խորն է տարածվել քաղցկեղը մաշկի տակ։
Մաշկի քաղցկեղ ունեցող պացիենտներին, որոնք բուժվում են Քովենթրիի Համալսարանական հիվանդանոցում, հրավիրում են մասնակցել տեխնոլոգիայի թեստավորմանը։
«Մաշկի քաղցկեղի որոշ տեսակներ գտնվում են մաշկի տակ, եւ մենք դրանք չենք տեսնում, ուստի, երբ դրանք հեռացնում ենք վիրաբուժական ճանապարհով, երբեմն կարող է մնալ ոչ մեծ մի կտոր։ Մենք հույս ունենք, որ այս տեխնոլոգիայի օգնությամբ կկարողանանք ավելի ճիշտ վիրահատել եւ հեռացնել մեծ ուռուցքներն առաջին անգամից»,- ասել է հիվանդանոցի պլաստիկ եւ ռեկոնստրուկտիվ վիրաբուժության խորհրդական, պրոֆեսոր Ջո Հարդվիկը։
Ներկայում վիրահատության ժամանակ անհրաժեշտ է վերցնել եւ հետազոտել մաշկի մի քանի նմուշներ՝ համոզվելու համար, որ բոլոր քաղցկեղային բջիջներն են հեռացվել, բայց սքաների օգտագործումը պետք է զգալիորեն կրճատի վիրահատության ժամանակը։
Սկինոմետրն օգտագործում է լույսի իմպուլսները լուսային սպեկտի տերահերցային մասից, որոնք հարվածվում են մաշկի մակերեսին եւ արտացոլվում դրա վրայից։
Արտացոլված լույսի ալիքի ձեւը ցույց է տալիս, թե որքան խորն է տարածվել քաղցկեղը մաշկի տակ։
Պրոֆեսոր Էմմա Մակֆերսոնը Ուորվիքի համասլարանի ֆիզիկայի ֆակուլտետից գլխավորում է այս նախագիծը։
«Մենք աշխարհում առաջինն ենք հավաքում տվյալները, որպեսզի փորձենք ցույց տալ, որ սա աշխատում է, եւ որ մենք իսկապես կարող ենք արագացնել քաղցկեզի ախտորուշումն ու բուժումը»,- նշել է նա։