ԱՄՆ-ի բնակչուհին վրեժ է լուծել սկեսուրից՝ սեփական հարսանիքին սեւ զգեստ կրելով, գրում է Independent-ը։ Հարսնացուի խոսքով՝ այս կերպ ինքը բողոքել է փեսայի մոր գործողությունների դեմ, որը ցանկանում էր, որ ամուսնությունը տեղի ունենա իր պայմաններով։ Ինչպես պարզաբանել է ամերիկուհին, փեսայի հարազատները, հատկապես սկեսուրը, ցանկացել են, որ հարսանիքը տեղի ունենա իրենց կանոններով ու պայմաններով, ինչը դուր չի եկել կնոջը։
Հանձնվելու փոխարեն՝ հարսնացուն ծրագրել է իր վրեժը։ Հարսանիքից մեկ շաբաթ առաջ նա համացանցում գտել է 40 դոլար արժողությամբ սեւ զգեստ, որով եկել է տոնակատարությանը։ Հետո ամերիկուհին հիշել է, թե ինչպես է հյուրերին պատմել, թե որքան արժե իր հանդերձանքը՝ ասելով, որ հարսանիքն իր համար այնքան կարևոր չէ, որքան աշխատանքը։
Զույգը բաժանվել է: