Բրիտանացի երաժիշտ Ռոբի Ուիլյամսը երգը նվիրել է հոգեկան խնդիրներին՝ այդ մասին խոստովանելով իտալական Corriere թերթին տված հարցազրույցի ընթացքում։
Անցյալ ամիս Ուիլյամսը թողարկել է XXV ալբոմը, որի երգերից մեկը կոչվում է Lost եւ կյանքի իմաստի կորստի մասին է: Երգիչը նշել է, որ երգը 1995-ից 2000 թվականների մասին է, երբ ինքն իրեն կորցրել էր եւ շոուբիզնեսում իր աշխատանքը սրել է հոգեկան խնդիրները:
Նա վստահեցրել է, որ դժվարություններն այժմ անցյալում են եւ ինքն իրեն դուր է գալիս: