Արքայազն Հարին և Մեգան Մարքլը չեն կարողանում լեզու գտնել Netflix-ի և նրանց անձնակազմի հետ, քանի որ ցանկանում են հանել տեսարանները նոր վավերագրական ֆիլմից: Այս մասին գրում է Page Six-ը՝ հղում անելով աղբյուրներին։
«Հարրին և Մեգանը կասկածի տակ են դնում իրենց սեփական պատմությունը, սեփական նախագիծը», – ասել է Netflix-ի ինսայդերներից մեկը: Արդյունաբերության մեկ այլ աղբյուրի համաձայն՝ Հարրին և Մեգանը խուճապի մեջ են:
Երկու ինսայդերներն էլ նշում են, որ զույգը ցանկանում է հատվածներ կտրել իրենց մասին պատմող վավերագրական ֆիլմից, որը Netflix-ի կողմից թողարկվում է ավելի քան մեկ տարի: Սթրիմինգային ընկերությունն ու տնօրենները ցանկանում են անփոփոխ պահել բովանդակությունը:
«Նրանք մի քանի խնդրանքներ են ներկայացրել՝ վերադարձնելու իրենց տրամադրած բովանդակությունը: Netflix-ի որոշ աշխատակիցներ կարծում են, որ եթե իրենց խնդրանքը բավարարվի, դա գործնականում անորոշ ժամանակով կհետաձգի նախագիծը», – ասել է Netflix-ի աղբյուրը:
Նախկինում հաղորդվում էր, որ զույգը ցանկացել է մոնտաժել ֆիլմը Էլիզաբեթ 2-րդի մահից հետո այն պատճառով, որ այնտեղ թագավորական ընտանիքի մասին շատ տհաճ բաներ են պատմվել։