Կուբան նոր դեղամիջոց է մշակել մաշկի քաղցկեղի դեմ
Advertisement 1000 x 90

Կուբան նոր դեղամիջոց է մշակել մաշկի քաղցկեղի դեմ

Կուբան գրանցել է Heberferon («Էբերֆերոն») նոր բժշկական պատրաստուկը, որը նախատեսված է մաշկի քացկեղի բուժման համար: Ինչպես հայտնել է ազգային հեռուստատեսությունը, Heberferon-ը մշակվել է Ծագումնաբանական ինժեներիայի և կենսատեխնոլոգիաների կենտրոնում, որը գործում է Կուբայի մայրաքաղաքում, հետազոտությունների և կլինիկական փորձարկումների 20 տարիներից հետո:

Մշակմանը մասնակցած կենսաբան Իրալդո Բելիոյի խոսքով՝ դեղաբանական միջոցն իրենից ներկայացնում է բաղադրիչների՝ «աշխարհում բացառիկ կազմ», որը զուգակցում է ինտերֆերոն ալֆան և ինտերֆերոն գամման, որոնք ծագումնաբանական ինժեներիայի միջոցով արտադրվում են Կուբայի գիտական կենտրոնում:

Դեղը, որը ներարկվում է, փոքրացնում է մաշկի վրա բոլոր ուռուցքների չափերը՝ բացառությամբ մելանոմայի, և թույլ է տալիս խուսափել մարդու դեմքին մաշկի վիրաբուժական միջամտության անհրաժեշտությունից, նշել է մասնագետը:

Ծագումնաբանական ինժեներիայի և կենսատեխնոլոգիաների կենտրոնում արդեն արտադրվել է ավելի քան 10 հազար սրվակ նոր պատրաստուկ, որը տակավին գտնվում է մշակման փուլում՝ ուռուցքաբանական հիվանդությունների մյուս տեսակների բուժման ժամանակ դրա արդյունավետության գնահատման նպատակով, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

168.am